Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Տեղի ունեցավ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը

Տեղի ունեցավ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը
08.06.2012 | 05:30

Հունիսի 8-ին տեղի ունեցավ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը: Քննությանը մասնակցելու դիմում-հայտ էր ներկայացրել 8 հազար 957 դիմորդ-շրջանավարտ: ԵՊՀ-ում ձևավորված քննակենտրոնում նախատեսված էր, որ քննություն կհանձնի 173 դիմորդ, սակայն քննությանը չէին ներկայացել 26-ը:
Նշենք, որ նախորդ տարիների համեմատ` քննությունների միջին միավորները գրեթե նույնն են: Մասնավորապես «Կենսաբանություն» առարկայի միջին միավորը 11,3 է, «Ընդհանուր պատմությանը»` 12, «Աշխարհագրությանը»` 12,3:
Միասնական քննությունների հիմնական փուլը կավարտվի հունիսի 22-ին` «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներով: Մաթեմատիկայից դիմորդներն իրենց ուժերը կփորձեն հունիսի 12-ին, օտար լեզվից քննություն կհանձնեն հունիսի 15-ին, իսկ «Ֆիզիկա» առարկայից`հունիսի 19-ին:
Նշենք, որ միասնական քննությունների ավարտից 1-2 ժամ անց գնահատման և թեստավորման կենտրոնն իր պաշտոնական կայքում տեղադրում է քննական թեստերը և պատասխանները: Այնպես որ, դիմորդները կարող են իրենց լրացրած ձևաթղթերը համեմատել և պարզել գնահատականները: Իսկ ըստ քննակարգի քննության արդյունքները հրապարակվում են քննությունից հետո 5-րդ օրը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ